ՍՏՈՒԳԱՐՔ ՆԵՐՔԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՎ

11:35 - 11 Դեկ, 2020

<< Պեկին – 2022 >>  կազմկոմիտեն և դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան / FIS /  որոշել  են  Չինաստանում, 2020 – 2021թթ․ մրցաշրջանում, օլիմպիական թեստային մրցաշարեր չանցկացնել։ Դա պայմանավորված է շարունակվող համաճարակով և երկրների միջև քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներով: 

Չեն կայանա հունվար – փետրվար ամիսներին նախատեսված    ֆրիսթայլի,  սնոուբորդի աշխարհի առաջնությունները, մայրցամաքային գավաթի , դահուկացատկի,  դահուկային երկամարտի, կանանց լեռնադահուկային սպորտի, դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության փուլերը։ 

FIS- ի նախագահ Ջանֆրանկո Կասպերն ասել է, թե  հույս ունեին այս մրցաշրջանում ստուգողական մրցաշարեր անցկացնել Չինաստանում։ Սակայն դա հնարավոր չէ համավարակի   պատճառով։  Իրենք այնուամենայնիվ  վստահ են, որ   բոլոր մարզահամալիրները համապատասխանում  են ամենաբարձր չափանիշներին: 

Մրցավայրերի որակը  ստուգելու նպատակով, չինացի մարզիկների մասնակցությամբ,  նախատեսվում է անցկացնել մի շարք  ներքին մրցաշարեր։

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան տեխնիկական փորձագետների հետ մտադիր է այցեր կատարել  օլիմպիական մայրաքաղաք։

 

 

Այլ նորություններ