Վաղը լուսադեմին Երևան –Մոսկվա –Պենզա չվերթով մրցուղերթի կմեկնեն Հայաստանի երկու մարմնամարզիկներ։ Նրանք հանդես կգան օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անունը հավերժացնող միջազգային ավանդական 27 -րդ մրցաշարում։
Այն համարվում է աշխարհի փոքր առաջնություն, քանզի մասնակցում են մեծ թվով հեղինակավոր վարպետներ։ Մեր երկիրը կներկայացնեն հավաքականի առաջատար, Արթուր Դավթյանը և Արմեն Պետրոսյանը։ Նրանք հանդես կգան բազմամարտում ։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հանդես կգա մրցավարի դերում, իսկ մարզչի պարտականությունները կկատարի ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը։
Պենզայի ստուգատեսը կանցկացվի դեկտեմբերի 17 – 21-ը՝ առանց հանդիսականի։