ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՄՕԿ – Ի ՆԱԽԱԳԱՀԸ

12:10 - 17 Դեկ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ /  նախագահ Թոմաս Բախի կարծիքով  Տոկիոյում 2021թ․ ամռանը կայանալիք  օլիմպիական խաղերը կդառնա  պատմական։  Ճապոնիան, չնայած շարունակվող  համավարակին,   ամեն  ջանք գործադրում է լավագույնս պատրաստվելու համար։ Այս մասին Բախը  հայտարարել է  Nikkei թերթին տված հարցազրույցում:  Նա նաև ասել է, որ Տոկիոն ամենապատրաստված  քաղաքն է օլիմպիական խաղերի պատմության մեջ և ինքը զգուշորեն է   օգտագործում <<  պատմական  >> բառը, բայց մարզահանդեսն իրոք այդպիսին էլ  կլինի: 

ՄՕԿ –ի առաջնորդը չի կասկածում, որ   Տոկիոյի խաղերի կայացման պարագայում,  միջոցառումը հիմնական գրանցում կստանա համաշխարհային  սպորտի պատմագրքում:

Բախը համոզված է, որ օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ կորոնավիրուսի  իրավիճակը կփոխվի, չնայած աշխարհի մի շարք երկրներում դրությունն այժմ բարդ  է: 

Տոկիոյի օլիմպիական խաղերը  պետք է կայանան   հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

 

 

Այլ նորություններ