ՊԵԿԻՆԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ Է

11:29 - 11 Հուն, 2021

<< Պեկին - 2022 >> կազմկոմիտեն ներկայացրել է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված    յոթ մարզաձևերի 24  մրցաձևերի պատկերագրերը։

Նկարները համահունչ են   և ներշնչված են չինական ավանդական փորագրության ոճով : Ձևավորման մեջ նկատելի է նաև ազգային գեղագրությունը: Պատկերագրերը մարմնավորում են  ձմեռային  մարզաձևերի դինամիկան  և  այդ երկրի  հարուստ մշակույթը: 

Կարմիր հիմնապաստառի  և սպիտակ ֆիգուրների միջև խիստ հակադրությունը  ընդգծում  է սպորտի նրբագեղությունը և  խաղերի մթնոլորտը, որոնք տեղի կունենան չինական լուսնային ամանորի տոնակատարությունների ժամանակ: 

Պատկերները մշակելիս նկարիչները ոգեշնչվել և օգտվել են << Պեկին – 2008 >>  խաղերի նկարներից: 

Ոճերի  նմանությունը ընդգծում է  առաջիկա մարզահանդեսի յուրահատկությունը, քանի որ Պեկինը պատմության մեջ առաջին քաղաքն է, որտեղ տեղի կունենան ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղեր:

Այլ նորություններ