Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

17:44 - 11 Փետ, 2016

Երևանում մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մարզիկները ելույթ ունեցան ճկասուսեր ձևում: Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ  Մայքլ Հովհհանիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Արմեն Դալաքյան, բրոնզե մեդալակիրներ դարձան Հենրիկ Բալիկյանը և Հայկ Բարսեղյանը:

Փետրվարի 12-ին մրցահարթակ դուրս կգան խոցասուսերակիրները:

Հայաստտանի առաջնությանը մասնակցում է ավելի քան 100 մարզիկ Երևանից, Բյուրեղավանից, Գյումրիից և Վանաձորից:

Առաջնությունը մեկնարկել է փետրվարի 11-ին և կեզրափակվի 13-ին:

Լուսանկարներն` այստեղ 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ