Հայտնի են սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության երկրորդ օրվա արդյունքները

19:45 - 12 Փետ, 2016

Նորագավիթում շարունակվում է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրը հարթակ դուրս եկան խոցասուսերակիրները:

Տղաներից Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ Ռազմիկ Վարդանյանը, երկրորդ տեղ զբաղեցրեց Արման Գրիգորյանը, իսկ Ավետիս Ծերունյանն ու Էդուարդ Հովիկյանը երրորդն էին:

Աղջիկներից ոսկե մեդալ նվաճեց Էմմա Պողոսովան, երկրորդը Լիլիթ Էվոյանն էր, բրոնզե մեդալներ նվաճեցին Սվետլանա Նազարյանն ու Մարինա Հակոբյանը:

Փետրվարի 13-ին մրցահարթակ դուրս կգան թրասուսերակիրները և ճկասուսեր ձևում էլ կներկայանան աղջինկները:

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ