ԳԵՂԱՆԻ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

12:36 - 22 Փետ, 2021

Մոսկվայում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշար:Ավելի քան 20 երկրների պատվիրակների թվում էին նաև Հայաստանի երեք մարզուհիներ:

Մեծահասակների բազմամարտում Սիլվա Սարգսյանը  գոհացնող արդյունք ցույց տվեց: Նա 23 մասնակիցների պայքարում ճանաչվեց 17 –րդը:

Կրտսերների ստուգատեսում մեր Միլենա Ասիրյանը և Անժելիկա Կարախանյանը նույնպես դժգոհելու տեղիք չտվին, քանզի 15 գեղանիների մրցավեճում  զբաղեցրին համապատասխանաբար 9 –րդ և 11 –րդ հորիզոնականները:

Մրցաշարը ներկայացուցչական էր և հարթակի վրա իրենց վարպետությունը դրսևորեցին նաև մարզաձևի մի շարք հեղինակություններ:

Այլ նորություններ