ՈՒԹ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

10:35 - 10 Մար, 2021

Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Ուկրաինայի Լվով  քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորած թիմի ութ անդամներ դարձան մրցանակակիր / երեքական առաջին և երրորդ ու  երկու երկրորդ տեղ /:

Հայաստանից բացի, երիտասարդական այդ ստուգատեսում հայտավորված էին նաև  Մոլդովայի, Սլովակիայի, Լիտվայի և տանտերերի  160 ներկայացուցիչներ:

 

Այլ նորություններ