Այսօր լուսադեմին Բուդապեշտ մեկնեց Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը: Մեր մարզիկները կմասնակցեն պատասխանատու գոտեմարտերի, կներդնեն իրենց ողջ ունակությունները, որպեսզի հաջողության հասնեն վարկանիշային այդ մրցաշարում: Կարելի է պատկերացնել օլիմպիական ուղեգրերի համար յուրաքանչյուր գոտեմարտի լարվածությունը և հաղթանակի արժեքը:
Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ կուղեկցի Արսեն Հարությունյանին / 57 կգ /, Վազգեն Թևանյանին / 65 կգ /, Հրայր Ալիխանյանին / 74 կգ / և Հովհաննես Մխիթարյանին / 86 կգ /:
Տոկիո մեկնելու պատվին կարժանանան յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ հասնող երկու ըմբիշները:
Մրցումների մեկնարկը կտրվի մարտի 18 –ին:
Ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում է միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:
Ըմբշամարտի համապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը հեռակապով տեղեկացրեց, որ իրենք արդեն մրցավայրում են: