ԲԱՍԿԵՏԲՈԼ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

14:57 - 18 Մայ, 2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (EOC) շարունակում  է  ընդլայնել  Լեհաստանում  2023թ. անցկացվելիք Եվրոպական երրորդ խաղերի մարզաձևերի ցանկը:

Ծրագրում պաշտոնապես ընդգրկվեց    3x3 բասկետբոլը,  որն արդեն եղել է առաջին և երկրորդ խաղերում:

Համապատասխան պայմանավորվածությունը է ձեռք բերվել EOC- ի և բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի FIBA - ի միջև: 

Մարզաձևը   սիրված է երկրպագուների շրջանում: Հիմք են հանդիսանում  նախորդ խաղերի  լեփ-լեցուն դահլիճները:

Լեհաստանում ելույթ կունենան  տղամարդկանց և  կանանց 16 -ական թիմեր, ընդհանուր առմամբ՝   128 լավագույն բասկետբոլիստներ:

EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները ֆեդերացիաների հետ՝  մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ:

Եվրոպական խաղերում, մի շարք մարզաձևերի մրցումներում, կխաղարկվեն  << Փարիզ - 2024 >> օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկվող մի շարք մարզաձևերի մրցումներում խաղարկվելու են << Փարիզ - 2024 >> օլիմպիական խաղերի ուղեգրեր։

EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական ֆեդերացիաների հետ՝  մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ:

Այլ նորություններ