Հայաստանի պատվիրակները գոհացնող մրցելույթներ ունեցան Տաշքենդում այսօր ավարտվող աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում:
Լիանա Գյուրջյանը / 81 կգ / երկամարտում ցույց տվեց 223 կգ / 98 կգ + 125 կգ / արդյունք և մեր մարզիկներից առաջինը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Ոսկե մեդալակիր դարձավ նաև Գարիկ Կարապետյանը / 96 կգ /: Նա պոկեց 162կգ, հրեց 193 կգ և երկամարտի 355 կգ արդյունքով կանգնեց պատվանդանի առաջին աստիճանին:
Արծաթե մեդալի արժանացավ Կարեն Մարգարյանը / 81 կգ /: Երկամարտում նրա արդյունքն է 327 կգ / 152կգ + 175 կգ/: