Վաղը հունիսի մեկն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը :
Համայն աշխարհում նշվող այս տոնը հանդիսանում է երեխաների կյանքի, առողջության, իրավունքների պաշտպանության խորհրդանիշը :
Այդ առթիվ միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի շրջանակում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ << Ապրենք, որ ապրեցնենք >> նշանաբանով մարզամշակութային միջոցառում է կազմակերպել։
Նախատեսված է ճոխ հանդիսություն, որը տեղի կունենա Երևանում՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Սկիզբը ՝ ժամը 16 . 00 –ին: