Այսօր Փարիզ մեկնեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականը: Մեր թիմը կմասնակցի հունիսի 4 –ին սկսվող օլիմպիական վարկանիշային այն մրցաշարին, որն անավարտ էր մնացել դեռևս նախորդ մրցաշրջանի մարտին:
Ռինգ կելնեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Նրանք այն մարզիկներն են, ովքեր մասնակցել են Լոնդոնում կիսատ թողած համանուն մրցաշարին: Հայտնի է նաև, որ այնտեղ Կորյուն Սողոմոնյանը մտել է ությակ և իր համար ապահովել օլիմպիական ուղեգիր և հիմա նոր մրցավայր է մեկնել նաև մեդալակիր դառնալու հույսով:
Փարիզի ստուգատեսը կավարտվի հունիսի ութին: