ՍԱՄԲՈՅԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

15:57 - 07 Հուն, 2021

Սամբոյի միջազգային ֆեդերացիան  / FIAS / դարձել է  մարզական  խաղերի համաշխարհային ասոցիացիայի  / IWGA / անդամ: 

Ավելի վաղ մարզաձևն   ընդգրկվել էր ոչ օլիմպիական ձևերի համաշխարհային խաղերի պաշտոնական ծրագրում:

Սամբոյի հեղինակությունը բարձրանում է աշխարհում  և այդ  քայլը անչափ կարևոր  է միջազգային օլիմպիական կոմիտեի մշտական ճանաչման  համար,  - ասել է  FIAS- ի նախագահ Վասիլի Շեստակովը:

Սամբոյի ներկայացուցիչները հույս ունեն , որ կկարողանան մասնակցել համաշխարհային խաղերին, որը նշանակված  է Չինաստանում , 2025թ.: Այդ մարզահանդեսը համալիր միջոցառում է և  այն  անցկացվում է չորս տարին մեկ անգամ:

Այլ նորություններ