ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ՇՈՒՐՋ

10:47 - 21 Հուն, 2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նորընտիր  նախագահ Սպիրոս Կապրալոսը, Մարիբորի քաղաքապետարանը և Սլովենիայի ԱՕԿ-ը համաձայնագիր են ստորագրել  2023թ. 17 –րդ  ամառային եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի  / EYOF / անցկացման մասին:

Եվրոպայի 14-18 տարեկան լավագույն մարզիկ - մարզուհիների մրցումները կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը: Մեդալներ կշնորհվեն 12 մարզաձևերում: 

Առաջին անգամ   EYOF- ում կներկայացվեն  լեռնային հեծանվավազքը, սքեյթբորդինգը, 3x3 բասկետբոլը և աղջիկների ֆուտբոլը:

Մինչ այդ  համանուն միջոցառումը  կանցկացվի Սլովակիայի Բանսկո Բիստրիցայում՝  2022թ.  հուլիսի 24-30- ը:  Այն նախատեսված էր  2021թ.  և հետաձգվել էր  ՝  միջազգային օրացույցի գերբեռնվածության և աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով:

Այլ նորություններ