ԿՈՐՈՇԻ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

16:37 - 02 Հուլ, 2021

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի որոշ մրցումներ նախատեսվում է անցկացնել առանց հանդիսականի կամ   նրանց քանակի կրճատումով:

Հնարավոր է, որ բասկետբոլի հանդիպումներն անցնեն առանց երկրպագուների: Այդ հարցով  կազմկոմիտեին  դիմել է տարածաշրջանի ղեկավարը:

Որոշ  մարզակառույցներում  մարզասերների թիվը գուցե կրճատեն երկու անգամ:

Եկող  շաբաթվա ընթացքում   օլիմպիական խաղերի կազմակերպիչները հնգակողմ առցանց հանդիպում կանցկացնեն: Հիմնական թեման կլինի հանդիսականների  թույլատրելի քանակին  վերաբերող հարցը:

<< Տոկիո -2020 >> կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն նշել է, որ կազմակերպիչները պատրաստ են խաղերն առանց երկրպագուների անցկացնելու տարբերակին: Նման տեսակետ է  հայտնել նաև  Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն: 

 

 

Այլ նորություններ