ԿԱՊԱՆՑՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ

16:37 - 19 Հուլ, 2021

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում  անցկացվեց Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը: Մրցաշարին հայտավորված էին  աշխարհամասի 48 երկրների շուրջ 1000 մարզիկ – մարզուհիներ:

Հայաստանի պատվիրակներից  գոհացրեց կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը:  Մարզիչ Արտյոմ Պողոսյանի սանը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլի արգելքը և մտավ եզրափակիչ:

Ուժեղագույն ությակի պայքարում Գոռը ցույց տվեց  7մ. 59սմ  արդյունք , սահմանեց անձնական ռեկորդ և եզրափակեց  <<  հրաշալի յոթնյակը >>:

ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող,  Կապանի  համայնքապետարանի  սպորտի պատասխանատու Արշամ Սարգսյանն ասաց,  որ Հայաստանի աթլետներից քչերին է հաջողվել համանուն նախորդ մրցաշարերում  եզրափակիչ  մտնել:

Հավելենք, որ կապանցի ցատկորդները ավանդաբար հաջողությունների են հասնում համապետական և միջազգային մրցումներում:  Ասածն է  վկայում  և այն,  որ եռացատկորդ  Լևոն Աղասյանը հայաստանցի միակ աթլետն է, որը  հանդես կգա Տոկիոյի օլիմպիական խաղերում:

 

 

 

Այլ նորություններ