ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ

14:57 - 01 Նոյ, 2021

Բուդապեշտում`  նոյեմբերի  5 – 6 –ը կանցկացվի Եվրոպայի մինչև 23 տարեկան ձյուդոիստների առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի չորս պատվիրակներ. Յուրի Իսրայելյանը / 60 կգ , Երևան /, Ստյոպա Դարբինյանը / 66 կգ , Արմավիր /, Արսեն Ավետիսյանը / 73 կգ, Երևան /  և  Բորիս Շատվերյանը / 81 կգ , Աբովյան / :

Մեր թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի այսօր գիշերը:

Այլ նորություններ