ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

10:37 - 08 Դեկ, 2021

Դեկտեմբերի 7-ին կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C խմբում և կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ 

Նախնական փուլի հանդիպումները կկայանան ապրիլի 4-13-ը՝ Բուլղարիայում։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը  ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ  Շոտլանդիայի և Բուլղարիայի հավաքականների հետ վերջերս են հանդիպել և նրանց խաղաոճին ծանոթ են, իսկ Կոսովոյի ընտրանու հետ մրցելու են առաջին անգամ:

Հավաքականի մարզչական խումբը կշարոնակի մանրամասներ իմանալ մրցակիցների մասին: Նաև ընկերական հանդիպումներ կանցկացվեն,  որպեսզի  լավ մարզավիճակով ներկայանան նախնական փուլի հանդիպումներին։ Նպատակը հաջորդ փուլ անցնելն  է:

 

Այլ նորություններ