ՀԱՋՈՂՎԵՑ ՄԻԱՎՈՐ ՎԱՍՏԱԿԵԼ

11:07 - 10 Դեկ, 2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին խաղում   Երևանի «Ալաշկերտին »  հաջողվեց վերջապես միավոր վաստակել: Դա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում   Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ կայացած հանդիպման արդյունքում էր: Ավելին,  առաջինը գոլի հեղինակ դարձավ մեր  թիմի խաղացող Բոլյեվիչը: Թվում էր, թե մերոնք ի վերջո հաղթանակ կտոնեն: Բայց դա չստացվեց, քանի որ  խաղի վերջին րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը և մրցակիցների օգտին գրանցվեց մեկական միավոր:

Առաջին խմբի մրցաշարային աղյուսակում մեր թիմը մեկ միավորով վերջինն է:

 

Այլ նորություններ