ՎԱՂԸ ՝ << ԴԻՆԱՄՈՅՈՒՄ >>

12:07 - 15 Դեկ, 2021

Հայաստանի բռնցքամարտի սիրահարները հետաքրքիր մենամարտերի ականատեսը լինելու  լավ հնարավորություն են ստացել:

Մայրաքաղաքի <<  Դինամո >> մարզադահլիճում դեկտեմբերի 16 –ին, ժամը 17 . 00 –ին,  կմեկնարկի չորս երկրների թիմերի մասնակցությամբ միջազգային մրցաշար:  Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի և Հայաստանի  հավաքականների միջև, անկասկած, սուր պայքար կծավալվի, քանզի մրցությունը թիմային ձևաչափով է անցկացվելու:

Մրցավարական հանձնախմբի աշխատանքները կղեկավարի միջազգային կարգի մրցավար, վանաձորցի Վարդան Բաղդասարյանը:

Այլ նորություններ