ՓՈՐՁԱԳԵՏԸ ՎՍՏԱՀ Է

11:57 - 24 Հուն, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)    կարևորում է  կանխել Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցներից   վարակի փոխանցումը տեղի բնակչությանը: Այս մասին ասել է ՄՕԿ-ի բժշկական փորձագիտական խմբի նախագահ Բրայան Մակքլոսկին։

Խաղերի բոլոր մասնակիցները կապրեն ու կմրցեն այսպես կոչված << փակ  >>  տարածքում: Նրանց կարգելվի դուրս գալ  քաղաք  և շփվել տեղի բնակչության հետ:

Չինաստան՝ օլիմպիական խաղեր մեկնածների թվում  արդեն հայտնաբերվել են  կորոնավիրուսի դեպքեր:

Բրայան Մակքլոսկին նաև նշել է, որ խաղերի ընթացքում կորոնավիրուսի թեստերի արդյունքների ցանկացած մանիպուլյացիա բացառվում է: Թեստավորումը ազգային ստանդարտների համաձայն  կիրականացնեն չինացի մասնագետները: Վստահեցնում են ,  որ սխալներ ու խառնաշփոթ չի լինի, քանզի կօգտագործվի աշխարհում կիրառվող  համակարգը:

Առավոտյան թեստեր անելիս նախատեսվում է  արդյունքները ստանալ կեսօրին կամ երեկոյան, իսկ թեստավորումը կօգնի բացահայտել նաև Omicron շտամը :

Այլ նորություններ