ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՎԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ

11:17 - 25 Հուն, 2022

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ավանը գործում է և արդեն ընդունել առաջին հյուրերին: Ընդհանուր առմամբ, ծառայության է հատկացված  20 բնակելի շենք։ Գյուղն ունի  ֆիթնես կենտրոններ, փոստային բաժանմունքներ, բանկեր, ճաշարաններ (մոտ 600 ճաշացանկով), ժամանցի վայրեր, խանութներ և, իհարկե, բժշկական կենտրոններ։ 

Ավանի պաշտոնական բացումը տեղի կունենա հունվարի 27-ին:

Չինաստան են արդեն ժամանել Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ։ 

Պեկինի ձմեռային  խաղերի մեկնարկին մնացել է 10 օր:

 

Այլ նորություններ