ՀԱՎԱՏԱՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

14:37 - 15 Մար, 2022

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին և երկրորդ փուլերում հաջողության հասան Հայաստանի սպորտային մարմնամարզիկները: Նրանք վստահ մրցելույթներ ունեցան Գերմանիայի Կոտբուսում և Քաթարի Դոհայում:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը իր թիմին այսօր լուսադեմին  ուղեկցեց  աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ ՝ Եգիպտոսի Կահիրե: Մարզիչը նաև հայտարարել է մեկնողների կազմը.  Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Վահագն Դավթյան և Հարություն  Մերդինյան:

Ուզում ենք հավատալ ,որ մեր քառյակը դարձյալ հուսալի մրցելույթներ կունենա, անհրաժեշտ  միավորներ կվաստակի և կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:

Իր սաների հաջողությանը չի կասկածում նաև վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

 

Այլ նորություններ