Կռիլատսկիի թիավարության օլիմպիական մարզահամալիրում հունիսի 3 –ին կսկսվի << Մոսկովյան մեծ ռեգատա >> անվանումով ակադեմիական թիավարության միջազգային ավանդական / 61- րդ / միջազգային մրցաշարը:
Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մարզիչ Փայլակ Միրզոյանի գլխավորությամբ ջրուղի կելնեն Սամվել Մուսոյանը և Մհեր Միրզոյանը: Նրանք կմրցեն 500մ. և 2000մ. տարածություններում: