Հայաստանի աթլետների հերթական ստուգատեսը տեղի ունեցավ Ռումինիայի Կրայովա քաղաքում: Մեր երկրի հինգ պատվիրակներ իրենց ունակությունները դրսևորեցին Բալկանյան երկրների առաջնությունում:
Մրցանակակիր հաջողվեց դառնալ միայն գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանին: Ավելին , նա 1500 մետրն անցավ 3. 41, 89 ժամանակում , սահմանեց Հայաստանի ռեկորդ, գրավեց առաջին տեղը և նվաճեց չեմպիոնի կոչումը:
Երվանդը ցանկացավ նաև երկրորդ մրցանակը բերել իր թիմին: Նա մեկնարկի ելավ 800 մետր տարածությունում, բայց չհաջողվեց դասվել երեք լավագույնների շարքում:
Մեր մյուս չորս մասնակիցներն անմասն մնացին խաղարկված պարգևներից: