Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը » Ռումինիայում մրցեց տեղի «Կլուժի» հետ։
Մրցամարտն ավարտվեց երևանյան հանդիպման սցենարով,քանզի դարձյալ գրանցվեց ոչ –ոքի: Թերևս տարբերությունն այն է, որ 1 : 1 –ի փոխարեն արտագնա խաղում գրանցվեց 2 : 2 հաշիվը:
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց: Հաղթողին որոշեց 11 մետրանոց հարվածաշարը: Առավել դիպուկ գտնվեցին փյունիկցիները / 4 : 3 /, որոնք հաղթեցին ընդհանուր 6 : 5 հաշվով:
Հաջողության գործում անուրանալի է մեր թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի ներդրումը: Նա քանիցս իր պաշտպանած դարպասը փրկեց անխուսափելի թվացող գոլերից:
Երկրորդ փուլում երևանյան ակումբի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը»: