Տեղի ունեցան ֆուտբոլի կոնֆեդերացիաների լիգայի որակավորման փուլի պատասխան հանդիպումները:
Երևանում «Արարատը» ոչ ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» թիմի հետ: Ի դեպ, արարատցիներից կրկնակի գոլի հեղինակ դարձավ Գոռ Մալաքյանը:
Երկու խաղերի արդյունքով Արամ Ոսկանյանի թիմը զիջեց 2 : 4 հաշվով ու դուրս մնաց պայքարից:
Նույն լիգայի ծրագրով «Ալաշկերտը » Երևանում կայացած առաջին խաղում հաղթել էր (1:0) Մալթայի «Համրուն Սպարտանսին»: Պատասխան մրցամարտը կայացավ երեկ: Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակում երևանցիներից Արտակ Եդիգարյանը դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը և առաջ մղեց իր թիմին: Դա հույս ներշնչեց, որ մեր ֆուտբոլիստները կհաղթեն և կանցնեն հաջոդ փուլ:
Ընդմիջումից հետո խաղի պատկերը լիովին փոխվեց: Տանտերերը չորս անգամ գրավեցին հյուրերի դարպասը , տոնեցին ջախջախիչ հաշվով հաղթանակ / 4 : 1 / և անցան հաջորդ փուլ: