ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

16:27 - 27 Հուլ, 2022

Կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը՝  կազմակերպության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ:  Այս մասին հայտնում է  ՀԲՖ –ն:

Ամփոփվել են 2022 թվականի Եվրոպայի առաջնություններում Հայաստանի ազգային հավաքականի և Մ16 տարեկանների գրանցած արդյունքները: Արդյունքները գնահատվել են լավ:

Նիստում նշվել է, որ հաջորդ տարի ևս պետք է մասնակցել Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզոններին: Որոշում է կայացվել, որ մինչև սեպտեմբեր տարիքային բոլոր հավաքականներում կլինեն մարզչական նշանակումներ: Իսկ մինչև հոկտեմբեր կհստակեցվի կանանց Մ20 տարեկանների գալիք տարվա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում մասնակցության հարցը:

Օրակարգի մեկ այլ հարցով խոսվել է տղամարդկանց Հայաստանի կանոնավոր առաջնության անցկացման մասին: Որոշում է կայացվել, որ 2022/2023թթ. մրցաշրջանում Հայաստանի առաջնությունը կանցկացվի բասկետբոլի ֆեդերացիայի հովանո ներքո: Առաջնության ձևաչափը և մասնակիցների կազմը հայտնի կդառնա մինչև օգոստոսի 20-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն, իսկ Հայաստանի տղամարդկանց և կանանց մինչև 16 տարեկանների հավաքականները՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ: Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում 18 թիմերի պայքարում գրավել է 16-րդ տեղը:

Այլ նորություններ