ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

10:37 - 03 Օգո, 2022

Հնդկաստանի  Չեննայ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան: Շարունակվում է նաև մեր պատվիրակների հաղթարշավը:

Հինգերորդ տուրում տղամարդկանց մեր հավաքականը հաղթեց անգլիացիներին / 2, 5 : 1, 5 /, իսկ կանանցը՝ ինդոնեզացիներին / 3 : 1 /:

Տղամարդկանց Հայաստանի և Հնդկաստանի երկրորդ թիմերը 10-ական միավորով միմյանց միջև բաժանում են 1 – 2 –րդ տեղերը:

Կանանց մրցաշարում 10-ական միավոր ունեն  Վրաստանի, Ռումինիայի և  Հնդկաստան – 1  թիմերը:

Մեր մարզուհիները երեք քայլով առաջադիմել են և ութ միավորով 10 –րդ տեղում են:

Այսօր անցկացվում են վեցերորդ փուլի հանդիպումները: Մեր մարզիկները մրցում են Հնդկաստան – 2 –ի, իսկ կանայք ՝ անգլուհիների հետ:

 

Այլ նորություններ