Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է մեկ մարզիկով

14:00 - 18 Մար, 2016

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկնարկում է աթլետիկայի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներակայացել է մեկ մարզիկով:

ԱՄՆ Փորթլանդ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության կանանց 400 մետր վազքում Հայաստանը ներակայացնում է Ամալյա Շառոյանը: Այս մրցաձևին մասնակցում են 19 մարզիկներ:

Աթլետիկայի մեծահասակների աշխարհի առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և կեզրափակվի մարտի 20-ին: Այն Ռիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է:

 Լուսանկարը՝ Getty Images

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ