Իսպանիայի Սանտանդեր քաղաքում այսօր մեկնարկում է մինչև 19 տարեկան բադմինթոնիստների աշխարհի անհատական - թիմային առաջնությունը:
Մրցաշարին հայտավորված են 37 երկրների մարզիկ – մարզուհիներ:
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Հայկ Միսակյանի ղեկավարությամբ պայքարի կելնեն Մանվել Հարությունյանը,Դավիթ Սարիբեկյանը, Սվետլանա Բոյաջյանը և Լուսինե Սմբատյանը:
Խմբային մրցաշարում մեր պատվիրակնրեն այսօր կհանդիպեն ԱՄՆ –ի ներկայացուցիչների հետ: Կանցկացվի երկու մենախաղ, երկու զուգախաղ և մեկ խառը զուգախաղ:
Վաղը մերոնք կմրցեն Չեխիայի, իսկ հաջորդ օրը ՝ Շրի Լանկայի բադմինթոնիստների հետ:
Խմբային մրցաշարին կհաջորդի հիմնական մրցափուլը: