<< ԽԱՂԵՐԻ ԴԵՄՔԸ, ՀՈԳԻՆ, ՍԻՐՏԸ ԵՎ ԺՊԻՏԸ >>

11:07 - 25 Հոկ, 2022

Ակնկալվում է, որ ավելի քան 45,000 կամավորական  կմասնակցի  << Փարիզ -2024 >> ամառային օլիմպիական խաղերին: Հայտերի ընդունումը  կսկսվի 2023թ. մարտին: 

<< Խաղերի դեմքը, հոգին, սիրտը և ժպիտը. ահա թե ովքեր  են նրանք >>: Այսպես է  կամավորականներին  բնորոշել կազմկոմիտեի  նախագահ Թոնի Էստանգուն:

Երկու տարուց էլ քիչ ժամանակ է մնում  ամառային 33 –րդ համաշխարհային  մարզահանդեսի մեկնարկին: Միջոցառման կայացման գործում առանցքային դեր ունեն կամավորականները: Նրանք  պետք է աջակցեն մարզիկներին, հանդիսականներին, հյուրերին:

Ահա թե ինչ է ասել  << Լոնդոն – 2012 >> - ի  կամավորականներից  Ջո Գանթսոնը.  << Մենք 10,000 մարդ էինք, ովքեր որպես կամավորական  աշխատեցինք Լոնդոնի մարզահանդեսում:  Ես այնքան հպարտ եմ, որ համաշխարհային մամուլում  Մեծ Բրիտանիան ներկայացվեց  աշխարհին: Հատկապես տպավորիչ էր բացման արարողությունը, որին ներկա էր  80,000 հանդիսական, նրանց թվում`  թագուհին >>:  

Պեդրո Կամպանի / << Ռիո – 2016 >> /.  << Ես դեռ կրում եմ կամավորականի իմ  համազգեստը և մարդիկ շատ են ոգևորվում, երբ տեսնում են այն և ինձնից հետաքրքրվում  խաղերի մասին: Դա այնքան հարուստ փորձ էր, նոր ծանոթություններ, իմացանք թե ինչպես է կազմակերպվում մեծ մարզական  իրադարձությունը և այլն:  Ես հպարտ եմ, որ դարձա օլիմպիական մեծ ընտանիքի անդամ >>:

 

Այլ նորություններ