ԿԵՑՑԵ’Ք, ԾԱՆՐՈՐԴՆԵՐ

10:27 - 26 Հոկ, 2022

Ներկայացված մրցաշարային աղյուսակն ինքնին հուշում է, որ Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված  մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանորդների Եվրոպայի առաջնությունում գերազանց քննություն են բռնել Հայաստանի պատվիրակները: Նրանք թվով 23 –ն են և արժանի են դրվատանքի ջերմ խոսքերի, մանավանդ որ, առաջինն են նաև թիմային պայքարում:

Երկամարտում չեմպիոնի կոչմանը և ոսկե մեդալի արժանացան  Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20), Արա Աղանյանը (96 կգ, Մ23) և և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (Մ23 ):

Արծաթե մեդալակիր են դարձել Էմմա Պողոսյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ, Մ20) Յաշա Մինասյանը (109 կգ, Մ23):

Պատվո պատվանդանի << բրոնզե >>  աստիճանին են կանգնել Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20), Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, Մ23):

Նվաճած մրցանակներից բացի ուրախացնում է այն հանգամանքը, որ մեր ազգային հավաքականները հուսալի հերթափոխ ունեն: Դա անշուշտ տեղերում աշխատող մասնագետների, թիմերի մարզիչների, համապատասխան կազմակերպությունների աշխատակիցների նպատակային գործելաոճի արդյունքն է:

Իհարկե մեծ դեր ունի նաև մարզաձևի հանրապետական ֆեդերացիան, որը աջակցում է կազմակերպական բոլոր հարցերում:

Շնորհավորում ենք մեր մարզիկ – մարզուհիներին և ակնկալում  նոր հաղթանակներ:

Այլ նորություններ