Անգլիայի Լիվերպուլում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մարզիկները ելույթ են ունեցել կաթացող տանիքի տակ՝ անձրևաջրով ողողված ասպարեզում: Այս մասին հայտնում է Yahoo Sports-ը։
Դա տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ հորդառատ անձրևի ժամանակ:
Հինգշաբթի օրը ամեն բան կարգավորվել է և կազմակերպիչները հայցել են մասնակիցների ներողամտությունը:
Առաջնությունը շարունակվում է: Շաբաթ և կիրակի տեղի կունենան առանձին գործիքների եզրափակիչները:
Լավագույն ությակներում Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ / և Հարություն Մերդինյանը / նժույգթափեր / մեդալների համար պայքարի կելնեն նոյեմբերի 5 -ին, իսկ Արթուր Դավթյանը / հենացատկ / ՝ հաջորդ օրը: