ՀԱՂԹԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

11:17 - 24 Նոյ, 2022

Իսպանիայում վաղը եզրագիծը կհատի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայ մարզասերին առավելապես հետաքրքրում է 60կգ քաշայինների եզրափակիչը: Ոսկե մեդալի համար մեր երկրի ներկայացուցիչ, Երևանի դինամոյական Էրիկ Իսրայելյանը կմրցի Վրաստանի պատվիրակ Գոչա Գորդուլավայի  հետ:

Մրցաշարում այսօր  հանգստյան օր է հայտարարված:

ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Հակոբյանի անձնական սանը մինչ վճռական փուլ հասնելը անցկացրել է չորս մենամարտ. երկու հաղթանակ տոնել է ժամանակից շուտ և երկուսը ՝ նոկդաուններով՝ 5 : 0 հաշվով:

Հետաքրքիր է, որ վաղը Էրիկը կդառնա 18 տարեկան մեկ ամսեկան: Հուսանք , որ ինքն իրեն արժանի՝  ոսկե նվեր կմատուցի: Իհարկե, վճռական մենամարտը հեշտ ընթացք չի ունենա: Բայց արժե հիշել , որ այս տարվա ապրիլին, Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, աշխարհամասի գործող չեմպիոն Էրիկը Գոչային հաղթել է դարձյալ նոկդաուններով ՝ 5 : 0 հաշվով:

 

Այլ նորություններ