Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտից օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի հիշատակին նվիրված միջազգային պատանեկան մրցաշարը:
Մասնակիցների թվում էին Հայաստանի չորս ներկայացուցիչներ:
Արման Մուսախանյանը / 66 կգ /, Արմեն Պողոսյանը / 75 կգ / և Նորայր Հակոբյանը / 80 կգ / պարտության մատնեցին իրենց բոլոր մրցակիցներին և դարձան ստուգատեսի հաղթողներ: Ի դեպ, գլխավոր մրցանակը հանձնվեց Գ. Շատկովի քաշային կարգում / 75 կգ / առաջինը ճանաչված Արմեն Պողոսյանին:
Խաղարկված պարգևներից անմասն չմնաց նաև ծանրքաշային Արթուր Խլղաթյանը, որը գրավեց երրորդ տեղը: