ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅԱՄԲ

11:27 - 10 Փետ, 2023

<< Փարիզ – 2024 >>  կազմկոմիտեն  ներկայացրել է  օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի պատկերագրերը: Դրանք արտացոլում են  ֆրանսիական նրբագեղությունը, համարձակ գեղագիտությունը և սալապատ փողոցների բազմերանգությունը, Ֆրանսիայի քաղաքային տեսարանները: 

Պատկերագրությունը մարմնավորած գույներն են  կապույտը, կարմիրը, կանաչը և մանուշակագույնը:

 

Պարալիմպիկ խաղերի համար ընտրված պատկերագրերը որոշ ընդհանրություններ ունեն օլիմպիականի հետ ՝  նվազագույն տարբերություններով: 

Աշխատանքների ընթացքում կազմկոմիտեն խորհրդակցել է  մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների և միջազգային օլիմպիական կոմիտեի համապատասխան հանձնաժողովի հետ:

Փարիզը  անհամբերությամբ է  սպասում  օլիմպիական խաղերի մեկնարկին: 2024թ.  33 –րդ   ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի  8-ը:

Այլ նորություններ