Երևանում անցկացվեց սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:
Կանայք մրցեցին Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում:
Բազմամարտում հաղթեցին Աստղիկ Կասպարովան և Արթուր Դավթյանը:
Առանձին գործիքների եզրափակիչներում առաջինն էին և երկրի չեմպիոնի պատվին արժանացան (կանայք) ՝ Աննա Մանթաշյանը (ազատ վարժություն և հավասարակշռության գերան), Մանե Պողոսյանը (հենացատկ) և Նանե Միքայելյանը ( զուգափայտ):
Տղամարդիկ ՝ Արթուր Դավթյան ( պտտաձող, զուգափայտեր, հենացատկ) Վահագն Դավթյան (օղակներ), Գագիկ Խաչիկյան (նժույգթափեր), և Համլետ Մանուկյան (ազատ վարժություն):