Լեհաստանում կայանալիք Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկին 92 օր է մնացել։
Ավարտվում է նաև միջոցառման կամավորակաների հավաքագրման գործընթացը: Արդեն գրանցվել է գրեթե 7000 մարդ:
Կամավորականները խաղերի ընթացքում կօգնեն լրատվամիջոցների հետ աշխատանքում, մարզիկների գրանցման, նյութատեխնիկական աջակցության, խաղերի բացման և փակման արարողությունների կազմակերպման և այլ հարցերում։ Նրանք կարևոր ուղեցույց կհանդիսանան մարզիկների և երկրպագուների կողմնորոշման հարցերում:
Դիմորդների մեջ կան մարդիկ, որոնք մարզական միջոցառումների կազմակերպման փորձ ունեն: Կամավորականների շարքերում կլինեն նաև տարբեր տարիքի և սեռի մարդիկ:
Լեհաստանում այգ գործընթացին կմիանան նաև Չինաստանի բազմափորձ կամավորականներ:
Հարկ է նշել, որ գրանցված են նաև մարդիկ, ովքեր տիրապետում են ժեստերի լեզվին:
Ընտրվածներին կառաջարկվի ուսումնական ծրագիր, որտեղ կներառվեն խաղերի հետ կապված սեմինարներ: