<< Մեծ սաղավարտ >> անունը կրող ձյուդոյի մրցումների շարքում մեծ հեղինակություն է վայելում Թբիլիսիում անցկացվող մրցաշարը: Նման ստուգատեսում յուրաքանչյուր հաղթանակը օլիմպիական վարկանիշային միավորներ է շնորհում մարզիկին:
Հայաստանից Արտյոմ Ղալաչյանը / 66 կգ / և Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / կմասնակցեն մարտի 24 – 28 –ը վրաց մայրաքաղաքում անցկացվող մրցումներին: Մեր մարզիկները կմրցեն նաև Անթալիայի տատամիի վրա մարտի 31 –ին սկսվող հերթական վարկանիշային մրցաշարում: