ՍԿՍՎԵԼ Է ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

11:27 - 13 Ապր, 2023

Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկին  մնացել է ընդամենը 69 օր։  Լեհաստանում ապրիլի 12 –ից սկսվել է այդ մարզական  իրադարձության ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերի  մրցումների տոմսերի վաճառքը: Գները տարբեր են՝ կախված  մարզաձևի  կարգից, փուլից (օրինակ՝ որակավորում,  կիսաեզրափակիչ,  եզրափակիչ և այլն ), տրիբունաներում ընտրված նստելատեղից: Գները տատանվում  են  20 - ից (4 եվրո) մինչև 90 (20 եվրո) լեհական զլոտի: 

Տոմսերի մեծ մասը վաճառքի է հանվել հենց սկզբից:  Ավելի ուշ հասանելի կլինեն նաև խաղերի բացման և փակման արարողությունների տոմսերը։ 

Որոշ մրցաշարերի մուտքն անվճար է լինելու։ Առանց տոմսի կարելի է վայելել պադել, թեքբոլ, մուաթայ, քիքբոքսինգ, ինչպես նաև աթլետիկա մարզաձևերի մրցումների առաջին երեք օրերի մասնակիցների ելույթները: 

 

 

Այլ նորություններ