Տաշքենդում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ , IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը և գլխավոր քարտուղար ու գործադիր տնօրեն Ջորջ Երոլիմպոսը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Նրանք ամփոփել են վերջին շրջանում կատարած աշխատանքները:
Ումար Կրեմլյովն ասել է, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունները այսուհետ կանցկացվեն ամեն տարի, իսկ մրցանակային հիմնադրամը արագորեն կաճի և մինչև 2027 թվականը կհասնի 1 միլիոն դոլարի՝ մեկ ոսկե մեդալակրի պարագայում:
<< IBA-ն շարունակելու է լավագույն պայմաններ ստեղծել մարզիկների համար։ Նրանք պետք է կարողանան ապահովել իրենց ընտանիքը և գումար վաստակել բռնցքամարտում։ Ասոցիացիան պետք է ներդրումներ կատարի մարզաձևում:
Մեր մեդալները ոչ թե ոսկեպատ են, այլ ՝ ամբողջովին ոսկուց, - ասել է Կրեմլյովը: - Չենք թաքնվելու գեղեցիկ շապիկների հետևում: Մենք իսկապես բարձր չափանիշներ ենք սահմանել: IBA-ն բաց և թափանցիկ կազմակերպություն է և առաջնորդվում է այդ գաղափարով: Այստեղ ենք՝ ծառայելու մեր մարզիկներին, մարզիչներին ու ազգային ֆեդերացիաներին >>:
Գլխավոր քարտուղար Ջորջ Երոլիմպոսը շեշտել է հետևյալը. << Դուք լավ գիտեք, որ IBA-ն սնանկացման եզրին էր: Լավ է, որ այդ միջոցին նախագահ ընտրվեց պարոն Կրեմլյովը: Նա այն մարդն է, ով փրկեց վիճակը: Թերևս անհանգստացնում է մեր մարզիկների օլիմպիական ուղեգրերի հարցը: Որակավորման գործընթացը պետք է դիտարկել նաև IBA-ի աշխարհի առաջնության արդյունքներով . . . >>: