Ավարտվեցին Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 31 –րդ փուլի հանդիպումները: Արձանագրվեցին հետևյալ արդյունքները. «Փյունիկ» - «Վան»՝ 4:0, «Ուրարտու» - «Նոա»՝ 1:0, «Շիրակ» - «Արարատ»՝ 0:0, ԲԿՄԱ - «Լեռնային Արցախ»՝ 2:1 և «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ»` 0:1:
Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ուրարտուն» է, որն ունի 73 միավոր: Նրան 70 միավորով հաջորդում է «Փյունիկը», իսկ եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիան» ՝ 66 միավոր:
32-րդ տուրի խաղերը կկայանան մայիսի 15-17-ը: