Փարիզում 2024թ. հուլիսի 26 –ին կմեկնարկի ամառային օլիմպիական 33 –րդ խաղերը:
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը այցելել է Ֆրանսիայի մայրաքաղաք և հանդիպել է միջոցառման կազմակերպիչների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նրանք քննարկել են խաղերի նախապատրաստական աշխատանքները։
Հանձնաժողովի նախագահ Պիեռ-Օլիվյե Բեկերս-Վիժենն ասել է, որ Փարիզի խաղերը օլիմպիական տարեգրքում նոր դարաշրջան կբացի և ցույց կտա սպորտի համերաշխության ուժը ՝ երիտասարդների ու ընդհանուր առմամբ հասարակության կյանքում:
Տանտերերը հավակնոտ, նորարարական մոտեցումներ են ցուցաբերում, որը արձագանք է ՄՕԿ –ի բարեփոխումների կոչերին և արդեն մեծ հետաքրքրություն են ներկայացնում։
Նշվել են վերջին հաջողությունները՝ տոմսերի վաճառքի, կամավորականների հավաքագրման, ֆրանսիական բոլոր դպրոցներում ամենօրյա 30 րոպեանոց ֆիզիկական վարժությունների անցկացման ծրագրերում, որն ընդգծում է << Փարիզ - 2024 >> -ի հանձնառությունը՝ հաջորդ սերունդներին ժառանգություն թողնելու գործում:
ՄՕԿ –ի պատվիրակը կազմկոմիտեին շնորհավորել է զգալի առաջընթացի համար, քանզի գրանցվել է զգալի հաջողություն:
Անհրաժեշտ է գաղափարները գործի վերածել՝ փորձնական իրադարձությունների միջոցով և ցույց տալ, որ Փարիզը հաջորդ տարի պատրաստ կլինի հյուրընկալել մասնակիցներին:
Առաջիկայում կարևոր փորձնական իրադարձություններ են նախատեսված: Դրանցից մեկը հաջորդ ամիս Մարսելում կայանալիք առագաստանավային սպորտի մրցաշարն է, որով պաշտոնապես կտրվի << Փարիզ - 2024 >> թեստային ծրագրի մեկնարկը: