ՍԿՍՎՈՒՄ Է ԹԵՔԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԸ

10:47 - 28 Հուն, 2023

Լեհաստանում շարունակվող եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով այսօր կսկսվի թեքբոլի մրցաշարը, որը կավարտվի հուլիսի մեկին: Մեր երեք պատվիրակներից այսօր  կմրցի Քրիստինե Մանգասարյանը: Հաջորդ օրերին նշանակված են  Գոռ Սարգսյանի եւ Ռաֆայել Վարդանյանի մեկնարկները:  

Իրենց մրցելույթներն ավարտել են թաեքվոնդո, սուսերամարտ և ջրացատկ մարզաձևերի մեր պատվիրակները:  Ավաղ, նրանք անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Այլ նորություններ