ՆՈՒՅՆ ՕՐԸ ՝ ՄԵԿԱՄՅԱ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

15:57 - 11 Հուլ, 2023

Փարիզի օլիմպիական խաղերի գործընկերներից մեկը ՝ Airbnb ընկերությունը   մարզասերներին հնարավորություն է տալիս առաջիկա հուլիսի 26 –ին, մեկ օր գիշերել  ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիր, բարոն  Պիեռ դե Կուբերտենի մանկության տանը: Ամսաթվի ընտրությունը պատահական չէ: Մեկ տարի հետո, հենց  այդ օրը ՝ հուլիսի 26 –ին է տեղի ունենալու ամառային 33 –րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

16-րդ դարի այդ կառույցը  հիմնովին վերանորոգվել  է: Այնտեղ է  երիտասարդ Կուբերտենի մոտ  սեր  արթնացել սպորտի նկատմամբ, ինչը  ոգեշնչել է նրան՝  վերակենդանացնել  հնագույն օլիմպիական խաղերը: 

Հյուրերը կկարողանան մնալ Կուբերտենի մասնավոր աշխատասենյակում, դիտել պատմական փաստաթղթերի պաշտոնական պատճեները.  Կուբերտենի 1892թ. օլիմպիական մանիֆեստը,  օլիմպիական օղակների էսքիզի բնօրինակը,  1900թ. Փարիզի խաղերի պաշտոնական առաջին  տոմսը և այլն:  Նրանք կստանան նաև հուշանվերներ ՄՕԿ-ի նոր հավաքածուից.  շապիկներ, բանալիների շղթաներ, մագնիսներ, մատիտներ,  պայուսակ, նոթատետր, բաժակ և այլն: 

Այլ նորություններ