ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԽԱՂԱՑԱՆԿԸ

11:27 - 15 Օգո, 2023

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի  ազգային հավաքականը հաջորդ տարի մեկնարկելու է աշխարհի 2027թ.  առաջնության նախընտրական առաջին փուլում:

C ենթախմբում  մեր թիմի  մրցակիցները լինելու են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը: Հաստատվել է նաև ենթախմբի խաղացանկը․

22.02.2024 Ավստրիա - Հայաստան

25.02.2024 Հայաստան - Ալբանիա

24.11.2024 Հայաստան - Ավստրիա

20.02.2025 Ալբանիա - Հայաստան

Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:

Լուրը  տեղեկացնում է ՀԲՖ –ն:

Այլ նորություններ