ԹԻՄԱՅԻՆՈՒՄ ԵՐՐՈՐԴԸ

11:17 - 21 Օգո, 2023

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացված   հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական / մինչև 20 տարեկաններ / առաջնությունում մեր պատվիրակները նվաճեցին  մեկական ոսկե, արծաթե և  բրոնզե մեդալ:

Սուրեն Աղաջանյանը /  60 կգ /  հինգ հաղթական գոտեմարտ անցկացրեց, վստահորեն նվաճեց չեմպիոնի կոչումը և արժանացավ ոսկե պարգևի:  Արծաթե մեդալով պարգևատրվեց  Գասպար Տերտերյանը / 67 կգ /,  << բրոնզով > ՝ Վիգեն Նազարյանը  / 87 կգ /։

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը։  

 

Այլ նորություններ