ՄԵԿԱԿԱՆ ՄԵԴԱԼ

11:17 - 12 Սեպ, 2023

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում / Ռիյադում / մեր հավաքականի երկու ներկայացուցիչներ երեկ  իրենց հաշվին մեկական մեդալ գրանցեցին:   Ռաֆիկ Հարությունյանը /81 կգ /  պոկում վարժությունում բարձրացրեց  162 կգ և արժանացավ  բրոնզե մեդալի:

Գյումրեցին հրում վարժությունում, երրորդ մոտեցմամբ թեև  գլխավերևում պահեց 192 կգ կշռող ծանրաձողը, բայց մրցավարները չհաշվեցին մոտեցումը և նա 0 ստացավ:

Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ / պոկեց  175 կգ,  գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե պարգև: Հրումում  էջմիածինցու արդյունքը 202 կգ էր: Երկամարտի 377 կգ –ով Անդրանիկը եզրափակեց առաջին քառյակը:

Վաղը ՝ սեպտեմբերի 13 – ին, Հայաստանի ծանրորդներից մրցահարթակ կելնեն 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը:

 

Այլ նորություններ